«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

ՊԱՍԻՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ

ՊԱՍԻՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
20.09.2011 | 00:00

Օրերս ռամկավարներն ու էլի մի քանի կուսակցության ղեկավարներ հավաքվել են, ծանրութեթև արել՝ փորձելով հասկանալ՝ ինչ ունեն ընտրություններից առաջ: Իսկ հավաքն էլ սիմվոլիկ անունով են կազմակերպել՝ տեսնես ինչո՞ւ էս Հայաստանում «լիբերալ դեմոկրատական գաղափարները» տարածում ու տեղ չունեն: Սակայն իրականում, ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, նախընտրական գործընթացների մեկնարկին ընդառաջ, քաղաքական թիմի ու տարածքի փնտրտուք է եղել: Ասել է՝ ո՞ր ուժերի հետ կարող են ասել-խոսել-դաշնակցել: Հավաքին անձամբ ներկա են եղել ԱՄՆ-ից ժամանած ռամկավարների ղեկավարը՝ Երվանդ Ազատյանը, ՀՔԴՄ-ի ու ՄԱԿ-ի կուսակցապետեր Խոսրով Հարությունյանն ու Գուրգեն Արսենյանը, մի քանի այլ կուսակցությունների երիտասարդ կարիերիստներ: Քննել-քննարկել են ու, ըստ մեր աղբյուրի, եկել համոզման, իհարկե, դեռ ոչ հրապարակավ, որ մի պահի որևէ դաշինքով «ուղևորվեն» դեպի խորհրդարանական ընտրություններ:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 938

Մեկնաբանություններ